ProReCa ընկերությունը, հիմնվելով 2019 թ․ սեպտեմբերի 10-ին, հասցրել է HoReCa զարգացման ոլորտում առաջատար դիրք զբաղեցնել։
Մենք զբաղվում ենք ռեստորանային գործունեության պլանավորմամբ և առաջխաղացմամբ, գործընկերների աշխատակազմի հավաքագրմամբ և վերապատրաստմամբ, թափուր հաստիքների լրացմամբ, բիզնեսի ստանդարտացմամբ, հաշվապահության իրականացմամբ, PR ծառայությունների մատուցմամբ, մարքեթինգային արշավների պլանավորմամբ և իրականացմամբ, սոցիալական ցանցերի վարմամբ (Facebook, Instagram, Tik-Tok, Linkedin, YouTube, Twitter, Google my bussines, Tripadvisor, Yandex, Telegram), գովազդային արշավների իրականացմամբ, մենյուների, թռուցիկների, լոգոների պատրաստմամբ, նկարահանումների կազմակերպմամբ։
Մեր երկու տարվա բեղուն գործունեության ընթացքում մեզ հաջողվել է հասնել`
Շուրջ 100 համագործա-
կցության
Իրականացնել 20֊ից ավելի բրենդինգ
Կազմակերպել և անցկացնել թվով 15 թրեյնինգներ
Հիմնադրել ProReca Academy-ն
Եվ 500֊ից ավելի անձանց ապահովել աշխատանքով
Կանգ չառնելով մեր ձեռքբերումների վրա՝ մենք մեծ ոգևորությամբ շարունակում ենք առաջ շարժվել և գրանցել նորանոր հաջողություններ։